Մատչելիության հղումներ

ՌԴ փոխվարչապետ. «Կառավարությունը կօգնի Խերսոնի բնակիչներին տարհանելու գործում»


ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, արխիվ:
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, արխիվ:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կօգնի Խերսոնի շրջանից տարհանել բնակիչներին: Այդ մասին ասել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:

Իր հայտարարությամբ նա արձագանքել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի բռնակցված շրջանի՝ Խերսոնի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոյի կոչին:

Սալդոն այսօր տեսաուղերձով դիմել է Խերսոնի բնակիչներին՝ հորդորելով նրանց հաշվի առնել մոտեցող ուկրաինական ստորաբաժանումների և ռուսական զորամիավորումների միջև թեժ մարտերը և հեռանալ:

Սալդոն պնդել է, թե բնակիչներին պետք է տարհանել Դաշնության ապահով տարածքներ, քանի որ Խերսոնի շրջանը հրետակոծության և հրթիռակոծության է ենթարկվում Ուկրաինայի բանակի կողմից:

«Մենք ըստ ամենայնի կօգնենք Խերսոնի շրջանի մարդկանց Ռուսաստանի այլ սուբյեկտներում նրանց տեղավորելու և անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցում, իսկ ովքեր կորոշեն մշտապես մնալ նոր տեղում՝ կացարան կստանան»,- ասել է փոխվարչապետ Խուսնուլինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG