Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համոզմամբ, Ուկրաինայի վրա հարձակումն Արևմտյան ազատական ժողովրդավարության դեմ ռուսական արշավանքի ընդամենը մի մասն է:
«Թող ոչ ոք չսխալվի, մենք կշարունակենք Ուկրաինային օգնել այնքան, որքան անհրաժեշտ է: Վլադիմիր Պուտինը և նրա շրջապատը բոլորի համար մեկ բան հստակ են դարձրել՝ սա պատերազմ չէ միայն Ուկրաինայի դեմ: Դա մեկ մասն է այն լայնածավալ արշավանքի, որը Ռուսաստանը ցանկանում է վարել լիբերալ դեմոկրատիայի դեմ, արշավանք միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի դեմ: Ասելով «հավաքական Արևմուտք», Պուտինը նկատի ունի մեզ բոլորիս: Եվ հենց լիբերալ դեմոկրատիայի ու խաղաղության հաղթանակի համար Ուկրաինան պետք է հաղթի»,- ասել է կանցլերը նախապես տեսագրված ուղերձում, որով դիմել է մայրաքաղաք Բեռլինում գումարված Առաջադիմական կառավարման գագաթնաժողովի մասնակիցներին:
Նրա համոզմամբ, այսօր՝ այդ ագրեսիայի առաջ կանգնած Գերմանիայում, ներքաղաքական տարաձայնությունները կորցնում են նշանակությունը, քանի որ կանաչներին, դեմոկրատներին և ազատականներին միավորողը դեմոկրատական, ազատական և առաջադիմական արժեքներն են: