Մատչելիության հղումներ

Դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Դատախազություն


Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են դատախազությունից:

Իրավապահ մարմինը նշում է, որ հետապնդումը հարուցվել է՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով գլխավոր դատախազն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ, որը մերժել էր միջնորդությունը, ըստ դատախազության՝ հետևյալ հիմնավորմամբ. «Առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG