Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովում խոսել է աշխարհքաղաքական իրավիճակի մասին:
«Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշոր փոփոխությունների պայմաններում: Աշխարհը հիրավի դառնում է բազմաբևեռ, և Ասիան ստանձնում է նշանակալից, եթե ոչ առանցքային դեր, ուժի նոր կենտրոններ են առաջանում: Ասիական երկրները համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժն են դառնում»,- ասել է Պուտինը:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի ղեկավարն Աստանայում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի լիդերների հանդիպման օրակարգում անդրադարձ կլինի նաև Ուկրաինային: