Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ռուսական ուժերի՝ Ուկրաինայի բնակավայրերի վերջին «անողոք ռմբակոծությունները», որի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Նա կանգ առնելու կոչ է արել նրանց, ում ձեռքում է «պատերազմի ճակատագիրը»։
«Իմ սիրտը միշտ ուկրաինացի ժողովրդի հետ է, հատկապես այն վայրերի բնակիչների, որոնք ենթարկվեցին անողոք ռմբակոծությունների»,- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին։