Մատչելիության հղումներ

Կեսգիշերին ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ


Հոկտեմբերի 12-ին ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG