Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին․ ՀՀ ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել, ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ գնդակոծությունների մասին։ Բաքուն փոխադարձ մեղադրանքներ էր հնչեցրել՝ նշելով, թե «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ ՊՆ խոսնակը հերքել էր՝ շեշտելով, որ դա հերթական ապատեղեկատվությունն է:

XS
SM
MD
LG