Ազգային ժողովն այսօր միայն իշխանական պատգամավորների 65 կողմ ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին։
Հովակիմյանին այդ պաշտոնին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Վահագն Հովակիմյանը դեռ մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր։ Օրեր առաջ նա մանդատից հրաժարվելու և կուսակցությունից դուրս գալու դիմումներ է գրել։