Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում չեն անցկացնի ամանորյա միջոցառումներ և խնայված միջոցները կհատկացնեն բանակին


Ձմեռային Սանկտ Պետերբուրգը, արխիվ
Ձմեռային Սանկտ Պետերբուրգը, արխիվ

Սանկտ Պետերբուրգում ավանդական ամանորյա և սուրբծննդյան տոնակատարություններ այս տարի չեն լինի:

Քաղաքային իշխանությունները չեղարկել են ձմեռային միջոցառումները և խնայված գումարը կտրամադրեն կամավորներին և զորակոչիկներին օգնելուն, հայտնել է Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքի» իշխանությունը:

«Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշել ենք չեղարկել Ամանորյա տոնական միջոցառումները, դրանց համար նախատեսված գումարով լրացուցիչ սարքավորումներ և հանդերձանք կգնենք կամավորների և զորակոչվածների համար», - ասվում է քաղաքային կառավարության հրապարակած հաղորդագրությունում:

Այդպիսով, չեղարկվում են համերգը Պալատական հրապարակում և Նևսկի պողոտայում, ավանդական հրավառությունը, «Սուրբծննդյան աստղ» փառատոնը և բարեգործական ընդունելությունը Տավրիկյան պալատում: Սակայն ամանորյա մանկական միջոցառումները տեղի կունենան:

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգից զորակոչվածները որպես միանվագ օգնություն կստանան 100 հազար ռուբլի, իսկ կամավորները՝ 300 հազար ռուբլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG