Մատչելիության հղումներ

Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն


Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ։

Դեսպանի Ստաֆան Հերստրոմին փոխանցվել է, որ Էրդողանի և Թուրքիայի հասցեին «լկտի և տգեղ արտահայտություններն ու պատկերները» անընդունելի են, հայտնում է թուրքական Anadolu պետական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունենում շվեդական պատվիրակության Անկարա նախատեսված այցի նախաշեմին։ Երկու երկրների ներկայացուցիչները, ինչպես հաղորդվում է, պետք է քննարկեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող մի խումբ անձանց Շվեդիայի կողմից արտահանձնելուն վերաբերող հարցեր։ Հենց այդ պահանջը իրականացնելու պայմանով է Անկարան համաձայնել չխոչընդոտել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG