Մատչելիության հղումներ

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը


Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն 8-րդն է փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։

Եվրամիությունում Չեխիայի դեսպան Էդիտա Հրդան հայտարարել է, որ պատժամիջոցների հերթական փաթեթն այժմ վերջնական հաստատման փուլում է, այն կարող է հրապարակվել և ուժի մեջ մտնել արդեն վաղը:

Փաստաթղթի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ սահմանափակումները կարող են թիրախավորել Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցման գործում դերակատարում ունեցած անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG