Մատչելիության հղումներ

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն անփոփոխ է. ՊՆ


Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG