Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 անձանց


Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված անձանց, «Ազատության» փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ մանրամասնեց, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների՝ հայտնելով նրանց անուն-ազգանունները.

1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի

2. Ջիլավյան Կարեն Սարգսի

3. Կարապետյան Էրիկ Գարիկի

4. Կարապետյան Սասուն Հրաչիկի

5. Հովեյան Մեսրոպ Արթուրի

6. Մխիթարյան Վրեժ Գոռի

7. Կարապետյան Դավիթ Արմենի

8. Գևորգյան Ռաֆայել Արամի

9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի

10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի

11. Գիժլարյան Վահե Արտակի

12. Եգանյան Քաջիկ Արամայիսի

13. Շահինյան Տիգրան Էդգարի

14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի

15. Եթումյան Վահագն Ալբերտի

16. Խաչատրյան Գոռ Արամի

17. Սայադյան Հենրիկ Կարենի

Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան մարտերից հետո 17 նոր ռազմագերի ունի։

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG