Մատչելիության հղումներ

Փհենյանի սադրանքին արձագանքել է նաև Հարավային Կորեան


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը արձագանքելով Փհենյանի սադրանքին` ասել է․ «Հյուսիսային Կորեան Ճապոնիայի վրայով միջին հեռահարության՝ չորս հազար կիլոմետր հեռահարության հրթիռ է արձակել։ Ինչպես նշել էի հոկտեմբերի 1-ին, զինված ուժերի օրվա առթիվ իմ ելույթում՝ այդպիսի խելահեղ միջուկային սադրանքները վճռական արձագանք կստանան մեր զինվորականների, մեր դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից»։

Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումից ժամեր անց Հարավային Կորեայի ռմբակոծիչները ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ սկսեցին։ Հարավային Կորեայի օդուժի F-15K կործանիչները պայմանական թիրախների վրա կառավարվող ռումբեր են նետել, այդպիսով ցուցադրելով Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին ճշգրիտ հարած հասցնելու կարողությունները։

ԱՄՆ-ն զորավարժություններին մասնակցելու համար չորս F-16 կործանիչ է ուղարկել

Այս տարվա սկզբից Փհենյանը 23 հրթիռ է արձակել։ Սա յոթերորդ դեպքն է, երբ հրթիռն անցնում է Ճապոնիայի տարածքի վրայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG