Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը կրկին առանց ընդդիմադիր խմբակցությունների


ԱԺ նիստերից մեկը, արխիվ
ԱԺ նիստերից մեկը, արխիվ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը։

Օրակարգում 21 հարց է, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելու, Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին հարցերը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություները կրկին նիստին ներկա չեն։ Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած պատգամավորները որոշել են այս նստաշրջանում ևս շարունակել իրենց քաղաքական բոյկոտը։

Ընդդիմադիրները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հավաքների թիվն էլ պակասեց։

Աշնանային նստաշրջանի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բացակայությունների շարունակական լինելու դեպքում այս անգամ իշխանությունը մինչև վերջ կգնա և նիստերից բացակայող ընդդիմադիրներին կզրկի մանդատից։

XS
SM
MD
LG