Մատչելիության հղումներ

Մոսկվան փոխել է Արևմտյան զինտարածքի հրամանատարին


Ռուսաստանցիները հրաժեշտ են տալիս Ուկրաինայում զոհված զինծառայողին:
Ռուսաստանցիները հրաժեշտ են տալիս Ուկրաինայում զոհված զինծառայողին:

Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռոման Բերդնիկովը: Նա փոխարինել է գեներալ-գնդապետ, Ռուսաստանի հերոս Ռոման Ժուրավլևին:

Ռուսական լրատվամիջոցները ենթադրում են, որ Զինված ուժերի ղեկավարների շրջանում վերջին շաբաթներին տեղի ունեցած կադրային փոփոխությունները վկայում են Ուկրաինայի բանակի հակագրոհները զսպելու անկարողության մասին, ինչը երկրի քաղաքական գերագույն ղեկավարների դժգոհությունն է առաջացրել:

Ռոման Բերդնիկովը 1999 թվականին ավարտել է Կիևի Սուվորովյան ռազմական ուսումնարանը: Նա զբաղեցրել է Արևելյան զինտարածքի հրամանատարի պաշտոնը, դրանից հետո ղեկավարել է Սիրիայում տեղակայված ռուսական ռազմական խմբավորումը:

Ժուրավլևի հրամանատարությամբ Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները մասնակցել են Ուկրաինայում վերջին ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լիմանի ուղղությամբ, որտեղից ուկրաինական բանակի ճնշման հետևանքով նահանջել են:

Սեպտեմբերի 24-ին «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը:

Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի մաս են կազմում այդ թվում՝ Ուկրաինայի հետ սահմանակցող Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG