Մատչելիության հղումներ

Սվերդլովսկի շրջանում ինքնասպան է եղել մասնակի զորակոչով զինվորագրված 46-ամյա Վլադիմիր Պոտանինը


Ռուսաստանցի տղամարդկանց մասնակի զորակոչի հրամանով զինվորագրում են Ուկրաինա փոխադրելու համար:
Ռուսաստանցի տղամարդկանց մասնակի զորակոչի հրամանով զինվորագրում են Ուկրաինա փոխադրելու համար:

Սվերդլովսկի շրջանում տեղակայված զորամասի տարածքում հայտնաբերվել է 46-ամյա զինվորագրված Վլադիմիր Պոտանինի դին: Պոտանինը բնակվել է Կուրգանում և զորակոչվել է սեպտեմբերի 26-ին:

Ըստ պաշտոնապես դեռևս չհաստատված հաղորդագրության, մահացած տղամարդու դիակի մոտ գտել են ածելի, որով զորակոչիկը, ենթադրաբար, իրեն մահացու վիրավորում է հասցրել:

Սվերդլովսկի շրջանի Պորոշինո գյուղում տեղակայված է ուսումնական զորամասը, որտեղ Պոտանինը պետք է դասընթացների մասնակցեր: Այդ կենտրոնում են պատրաստվում մասնակի զորակոչով զինվորագրվածները:

Բացի այդ, նույն կայազորում նույն օրը մահացել է ևս երկու զորակոչիկ: Մեկի մահը, ենթադրաբար, կապված է ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած էպիլեպտիկ նոպայի հետ: Երկրորդ զորակոչիկը, ենթադրաբար, մահացել է սրտի կաթվածի հետևանքով:

Պորոշինոյում տեղակայված ուսումնական զորամասում հայտարարվել է ալկոհոլի օգտագործման բացարձակ արգելք այն բանից հետո, երբ մի խումբ հարբած զորակոչիկներ զանգվածային ծեծկռտուքի մեջ են ներքաշվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG