Մատչելիության հղումներ

ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է` քանի որ համաձայն օրենսդրության՝ ԿԸՀ անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, դադարեցնում է իր անդամակցությունը իշխող կուսակցությանը:

Նա նաև Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել պատգամավորական մանդատից և հետևաբար Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու դիմումները:

Հանձնաժողվի նախագահ Տիգրան Մուկուչյանի նախագահության ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին: Նա ԿԸՀ-ն ղեկավարում է արդեն 11 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG