Մատչելիության հղումներ

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի


Նախընտրական քարոզարշավ Բրազիլիայում
Նախընտրական քարոզարշավ Բրազիլիայում

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի՝ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։

Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Երկրորդ փուլ են դուրս եկել ներկայիս ու նախկին նախագահները։

Կիրակի օրն անցկացված առաջին փուլում նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 48 տոկոսը, իսկ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի օգտին՝ ավելի քան 43,5 տոկոսը։

Նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան 5 տարի առաջ դատապարտվել էր կոռուպցիոն մեղադրանքով, նա մեղադրանքը չէր ընդունել ու բողոքարկել էր դատարանի վճիռը։

212 միլիոն բնակչություն ունեցող Բրազիլիայում ընտրողների թիվը կազմում է 156 միլիոն, որից 120 միլիոնը մասնակցել էր նախագահական ընտրությունների առաջին փուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG