Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
Քննարկումների արդյունքում, ըստ հաղորդագրության, խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի անվտանգության խորհրդի նիստ։