Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը Կիևին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։

Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ Ուկրաինայի այդ չորս շրջաններում անցկացված այսպես կոչված «հանրաքվեների» արդյունքները քննարկման ենթակա չեն։

Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։

«Նրանք ընտրություն կատարեցին և Ռուսաստանը չի դավաճանի նրանց։ Մենք մեր տարածքը կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով։ Սա մեր ժողովրդի մեծ ազատագրական առաքելությունն է», - հայտարարել է Պուտինը՝ ուկրաինական շրջանները բռնակցելով Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG