Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է «Հյուսիսային հոսք» գազատարի իրավիճակը


Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր քննարկելու է «Հյուսիսային հոսք» գազատարի իրավիճակը։

Բալթիկ ծովի հատակով անցնող գազատարի երեք ճյուղերում աննախադեպ խաթարումներ կան ու գազի մեծ արտահոսք, որից առաջացած պղպջակները երևում են ծովի մակերևույթին։

«Հյուսիսային հոսք-1» գազատարի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ը հայտարարել է, որ գազի արտահոսքը դադարելուց հետո անհապաղ պետք է հետաքննություն անցկացվի։

Հետաքննությունը հավանաբար կսկսվի հոկտեմբերի սկզբին ու մի քանի շաբաթ կշարունակվի։ Ըստ օպերատոր ընկերության՝ վնասները դժվար է գնահատել և ընդհանրապես արդո՞ք հնարավոր է վերացնել դրանք։

Ռուսական գազը Գերմանիա մատակարարող գազատարից արդեն չորս տեղ արտահոսք կա։ Ռադարների արձանագրած տվյալների համաձայն՝ գազի արտահոսքը Բալթիկ ծովի հատակում պայթյունների հետևանք է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ գազատարի դեմ իրականացված դիվերսիան միջազգային ահաբեկչություն է։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ամբողջ տեղեկատվությունը վկայում է, որ գազատարին հասցված վնասները «կանխամտածված, անխոհեմ ու անպատասխանատու դիվերսիաների հետևանք է»։

Սկանդինավյան երկրները, որոնց տնտեսական տարածքում է տեղի ունենում գազի արտահոսքը, հայտարարել են, որ համատեղ հետաքննություն են անցկացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG