Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Բաքու, ապա Երևան է այցելելու Հարավային Կովկասում Ֆրանսիայի հատուկ բանագնացը


Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը, արխիվ
Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ այս շաբաթ Բաքու, ապա Երևան է այցելելու Հարավային Կովկասում Փարիզի հատուկ բանագնաց Բրիս Ռոքվոյը՝ ընդգծելով, որ այցը հաջորդում է նախագահ Մակրոնի՝ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկումներին:

Ֆրանսիական կողմը Ռոքվոյին չի ներկայացրել որպես Մինսկի խմբի համանախագահ՝ միայն նշելով, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է բոլոր ջանքերը Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու համար:

«Մենք կշարունակենք մեր աջակցությունն առաջարկել առկախված բոլոր հարցերի բանակցային լուծումները գտնելու համար»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG