Մատչելիության հղումներ

Թբիլիսին բողոք է հայտնել Բելառուսի նախագահի՝ Աբխազիա կատարած այցի կապակցությամբ


Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը այսօր կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Բելառուսի նախագահի՝ Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, նշելով, որ Լուկաշենկոն այցելել է Վրաստանի օկուպացված շրջան։

«Վրացական կողմը իր բողոքը հայտնել է ամենավճռական կերպով և Բելառուսից պահանջել լրացուցիչ բացատրություն», - հաղորդում է Վրաստանի ԱԳ նախարարությունը։

Ավելի վաղ Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ասլան Բժանիան Պիցունդայում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG