Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ այսօր Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Բանակցությունները պետք է վերսկսվեն», -ասել է Մակրոնը, հավելելով, որ առաջիկա ժամերին պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ֆրանսիան կանի ամեն հնարավորը, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով, Ադրբեջանի նախագահը ևս «մտադրություն է հայտնել վերջ դնել անկայունությանը և աջակցել որոշումների կայացմանը»։
Էմանյուել Մակրոնը, նշել է, որ սեպտեմբերի 14-ից Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։
«Սահմանազատման և սահմանագծման բացակայությունը չի արդարացնում այլ պետության տարածք ներխուժումը», - ընդգծել է Մակրոնը։
Մանրամասները տե՛ս այստեղ