Ռուսաստանի կազմում գտնվող Ուդմուրտիայի հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում այսօր առավոտյան տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Իրավապահների տեղեկություններով՝ զոհերից առնվազն 7-ը դպրոցի աշակերտներ են։
«Այս պահին հայտնի է 21 վիրավորների մասին, որոնցից 14-ը երեխաներ են, 7-ը՝ մեծահասակներ», - հաղորդել են Քննչական կոմիտեից։
Նախնական տեղեկությունների համաձայն` հանցագործության հեղինակը Իժևսկի բնակիչներից մեկն է, որը հարձակումից անմիջապես հետո ինքնասպան է եղել։Այս մասին հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։