Հայաստանի արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային, ասված է կառույցի հայտարարության մեջ:
«Նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին հայտարարել էին Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը` նշելով, որ նրանք Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են:
Սրան հետևել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզաբանումը, թե իրենց հասցեին հնչեցվող քննադատությունները անհիմն ու մերկապարանոց են:
«Շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը», - նշել են ԱԱԾ-ից։
Կառույցը նաև շեշտել է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ԱԱԾ-ի լիազորություններից: