Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 23 հազար 734 քաղաքացի: Սա քվեարկության իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 10.03 տոկոսն է կազմում, փոխանցում են ԿԸՀ-ից:
Ամենաակտիվը Քաջարանն է` 23.40 տոկոս, ամենապասիվը Ջրվեժը` 4.95 տոկոս:
Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք: