Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը երեկ դիմել է սադրանքի, հետ է շպրտվել. ՊՆ


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը երեկ երեկոյան դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայկական կողմը կորուստներ չունի, ՊՆ-ի հաղորդմամբ` գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Այսօր` սեպտեմբերի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն չորս օր է` խախտվում է։ Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։ Երեկ էլ ՊՆ հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը առավոտյան կրակել է Կուտականում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն էլ մեղադրել էր իր «զորամիավորումների ուղղությամբ կրակ բացելու համար», ինչը Երևանը հերքել է:

XS
SM
MD
LG