Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան։
Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին, հայտնում է Հայաստանի կառավարությունը: