Մատչելիության հղումներ

Խուզարկություններ Ալիշեր Ուսմանովի գերմանական տներում


Գերմանացի իրավապահները այսօր խուզարկել են ռուսաստանցի մեծահարուստ Ալիշեր Ուսմանովին պատկանող առանձնատները և գրասենյակային տարածքները, հայտնել է Մյունխենի դատախազության ներկայացուցիչ Անդրեա Գրապեն՝ նշելով, որ միաժամանակյա խուզարկությունները իրականացվել են Գերմանիայի տարածքում գտնվող 24 շինություններում և դրանց ընդհանուր առմամբ 250 ոստիկան է մասնակցել։

Ուսմանովը կասկածվում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ։ Գերմանիայի դատախազությունը մասնավորաբար պնդում է, որ նա օգտվել է երկրի տարածքում գտնվող սառեցված միջոցներից՝ իր անշարժ գույքը հսկող ընկերությանը վճարելու համար։

Ուսմանովը, ըստ գերմանական աղբյուրների, այժմ անցնում է երկու քրեական գործով։

Ալիշեր Ուսմանովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը գերազանցում է 14 միլիարդ ամերիկյան դոլարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG