Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը», 10 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ-ներ


Լուսաանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսաանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր առավոտյան Ապարան-Քուչակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենան։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ իրար են բախվել «Գազել» և Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։ Իսկ դեպքի վայր հասնելուց հետո փրկարարները «ԳԱԶելի» 5 ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Այսօր ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG