Մատչելիության հղումներ

Այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակային ելույթ է ունեցել, չնայած նրա առողջական վատ վիճակի մասին լուրերին


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակային ելույթ է ունեցել շիա մահմեդական կրոնական արարողության ժամանակ։ Վերջին երկու շաբաթների ընթացքում նա առաջին անգամ հրապարակային հանդես եկավ, երբ նրա առողջական վատ վիճակի մասին արտասահմանյան մամուլում լուրեր են շրջանառվում։

Նրան մոտ կանգնած երկու աղբյուրներ, երեկ պատասխանելով այաթոլայի առողջության մասին «Ռոյթերսի» հարցին, հերքել են, թե նա հիվանդ է։

New York Times-ը վկայակոչելով՝ Խամենեիի առողջական վիճակին ծանոթ չորս մարդկանց, երեկ գրել էր, որ նա անցած շաբաթ չեղարկել էր իր բոլոր հանդիպումներն ու ելույթները, ծանր հիվանդանալուց հետո գտնվում է անկողնային վիճակում և բժիշկների վերահսկողության ներքո։

Իրանի պետական հեռուստատեսությամբ այսօր հեռարձակված տեսանյութում Ալի Խամենեին բժշկական դիմակով և կայուն ձայնով խոսում է շիա մահմեդականների կրոնական կարևոր տոներից մեկի նշանակության մասին, երբ նշվում է Մոհամադ մարգարեի թոռան՝ Հուսեյնի 40-օրյա սգի ավարտը։

7-րդ դարում մահացած Հուսեյնի համար 40-օրյա սգի ավարտը՝ աշուրան նշելու ժամանակ շիա մահմեդականները ի նշան վշտի, սև շորեր են հագնում, ծեծում իրենք իրենց, կրոնական երգեր կատարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG