Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին գիշերվա ընթացքում խոշոր միջադեպեր չեն արձանագրել:
Ղրղըզստանի սահմանապահները հայտնել են, որ սահմանամերձ գյուղերից մեկը սեպտեմբերի 17-ին վաղ առավոտյան հինգ րոպե գնդակոծվել է:
Տաջիկստանի սահմանապահները սեպտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ նշել են, որ իրավիճակը երկու երկրների սահմանին «համեմատաբար կայուն է»՝ հավելելով, որ «որոշ դեպքերում հրադադարը խախտվում է ղրղզ զինծառայողների կողմից»։
Սեպտեմբերի 17-ին սահմանային ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Ղրղզստանը շարունակում է «սահմանին լրացուցիչ ռազմական ուժերի և միջոցների տեղակայումը»։