Մատչելիության հղումներ

Սի Ծինփինը Կենտրոնական Ասիայի հարևաններին զգուշացրել է չթույլատրել «գունավոր հեղափոխություններ»


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր ելույթ ունենալով Սամարղանդում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում, Կենտրոնական Ասիայի հարևաններին զգուշացրել է դրսի ուժերին չթույլատրել «գունավոր հեղափոխությունների» միջոցով ապակայունացում և առաջարկել հակաահաբեկչական տարածաշրջանային ուսումնական կենտրոն ստեղծել։

«Մենք չպետք է թույլ տանք արտաքին ուժերին հեղափոխություն հրահրել»,- ասել է Չինաստանի նախագահը, նկատի ունենալով նախկին Խորհրդային Միությունում և Մերձավոր Արևելքում ժողովրդականություն չվայելող ռեժիմները տապալած բողոքի ցույցերը, հաղորդում է «Ասոշիյթեդ Փրեսը»։

Նա առաջարկել է տարածաշրջանային հակաահաբեկչական կենտրոն ստեղծել, վերապատրաստել 2 հազար ոստիկանի և ուժեղացնել իրավապահ մարմինների կարողությունները։

Սի Ծինփինի մեկնաբանությունը արտացոլում է Չինաստանի անհանգստությունը, որ ժողովրդամետ և մարդու իրավունքների ակտիվիստներին Արևմուտքի աջակցությունը դավադրություն է՝ խարխլելու Չինաստանի կոմունիստական իշխող կուսակցությունն ու ավտորիտար այլ կառավարությունները, նշում է «Ասոշիեյթեդ Փրեսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG