Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը 27 տարի չեն կատարվել․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Սամարղանդում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում ասել է, թե միջազգային որոշ առաջատար կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ չէ։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նա օրինակ է բերել 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի տարածքից։

Նրա խոսքերով, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր իրականացվել են մի քանի օրվա ընթացքում, ապա Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող բանաձևերը 27 տարի չեն կատարվել։

Նա կրկնել է տարբեր առիթներով իր հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքը՝ ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը և ապահովել այդ բանաձևերի իրականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG