Մատչելիության հղումներ

Վաշինգտոնից Կիևին ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարումները կնշանակեն հատել կարմիր գիծը. Զախարովա


Վաշինգտոնից Կիևին ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարումները կնշանակեն հատել կարմիր գիծը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը կդառնա հակամարտության անմիջական կողմ, իսկ Մոսկվան այդ դեպքում ստիպված կլինի «համարժեք արձագանք ցույց տալ»։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել էր, որ Միացյալ նահանգներն առաջիկայում պատրաստվում է Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթ տրամադրել՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսի զինատեսակներ են փոխանցվելու Ուկրաինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG