Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մասնակցում են ուզբեկական Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Երեկ կառավարությունից փոխանցել են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը այդ գագաթնաժողովին։