Ռուսաստանի դեսպանությունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց։
«Խորհուրդ չենք տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ, ավելի վաղ հայտնել էր ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով ադրբեջանական կողմը շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները: