ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումների թեման», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս առկա տարաձայնությունների «քաղաքական և դիվանագիտական լուծման օգտին և պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»։