Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ` երեկ, նա հայտնել էր առնվազն 49 զոհի մասին:
Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում ևս զոհեր կան: Այդ մասին վարչապետը դեռ չի խոսել:
Հայտնի է նաև, որ 6 վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում:
«Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում», - հաղորդում է Առողջապահության նախարարությունը: