Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Սամարղանդում քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված բախումները։ Այս մասին Reuters գործակալությանը փոխանցել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Պուտինն ու Էրդողանը ուզբեկական Սամարղանդ քաղաք են մեկնելու` «Շանհայական համագործակցության կազմակերպության» հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։