Մատչելիության հղումներ

Հայկական կողմի խնդրանքով՝ ՀԱՊԿ-ը այսօր Հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի


Հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ-ը այսօր Հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինիս խոսքով, քննարկումը կլինի հեռավար, փակ ձևաչափով։

«Ակնկալվում է, սակայն, որ նիստի ավարտին նախագահող կողմը՝ (Հայաստանը) կհանձնարարի կոմիտեին լրագրողներին տեղեկացնել քննարկումների բովանդակության և ընդունված որոշումների մասին», - ասել է նա։

Կրեմլի ներկայացուցիչը կրկին կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին «զսպվածություն ցուցաբերել և հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին»։

«Մոսկվան մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական խողովակներով», - ասել է Պուտինի օգնականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG