Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները


Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:

Պաշտպանն առանձին քննարկումներ է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ։

Քրիստիննե Գրիգորյանն, համաձայն ՄԻՊ հաղորդագրության, ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն, ըստ էության, «ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, անմիջական վտանգներ են ստեղծել տեղի խաղաղ հայ բնակչության կյանքի ու անվտանգության համար, խաթարել են վերջիններիս այլ հիմնարար իրավունքները»:

Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG