Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, տեղեկանում ենք նրա անունից տարածված հայտարարությունից։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

«Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը», - նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG