Մատչելիության հղումներ

Քարաշեն գյուղում արկն ընկել է հանդիսությունների սրահի վրա


Սյունիքի Քարաշեն գյուղի ուղղությամբ արձակված արկերից մեկն ընկել է գյուղի կենտրոնում գտնվող հանդիսությունների սրահի վրա: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:

Այս պահին կրակոցները շարունակվում են, սակայն դրանց ավելի հեռվից են լսվում:

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանի ՊՆ խոսնակը քիչ առաջ հայտնեց, որ հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի, սակայն հստակ թիվ ու տվյալներ դեռևս չեն նշվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրեց սկիզբ առած բախումներում սեփական կորուստների, նաև՝ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին:

XS
SM
MD
LG