Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ «դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները»


«Հայաստան» դաշինքը դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Դաշինքը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալում է «հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում», ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար»:

«Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար», - ասված է դաշինքի հայտարարությունում։

Կեսգիշերն անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիառելով նաև անօդաչու թռչող սարքեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայկական կողմին մեղադրեց «հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» համար։

XS
SM
MD
LG