Մատչելիության հղումներ

Թրասը հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հեռախոսազրույցի ընթացքում համագործակցության հարցեր է քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, հայտնում է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը։

Մակրոնի հետ զրույցի մասին հաղորդվում է, որ առաջնորդները նշել են, որ միասին աշխատում են էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և ռազմավարության այլ հարցերի լուծման ուղղությամբ:

Կողմերի՝ համագործակցությունն ամրապնդելու ցանկությունը նշված է նաև Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ «Մակրոնն ու Թրասսը կենտրոնացել են Ուկրաինային աջակցելու» և պարենային անվտանգության, էներգակիրների գների վրա հակամարտության ազդեցությանն արձագանքելու վրա»:

Մորավիեցկին և Թրասը կրկին քննարկել են Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը, Նիդեռլանդների վարչապետի հետ զրույցում էլ ընդգծվել է երկրների միջև հարաբերությունների կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG