Վաշինգտոնում այս ամսվա վերջին սպասվում է Սպիտակ տան ղեկավարի և Թուրքիայի նախագահի հանդիպումը, Reuters- փոխանցմամբ` հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով՝ հարցը քննարկումների փուլում է։
Ըստ նրա՝ երկու երկրների նախագահների այս ամսվա վերջ ակնկալվող հանդիպմանը քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունները, ամերիկյան զինամթերքների հարցն ու Ուկրիանայում, Սիրիայում ընթացող հակամարտությունները։
Բայդենն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել էին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան չեղարկեց Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու իր վետոն։ Գագաթնաժողովի ավարտին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ ինքն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, նաև համոզմունք հայտնել, որ դրանք վաճառելու Կոնգրեսի համաձայնությունը ևս կստանան: