Մատչելիության հղումներ

Պուտինի պաշտոնանկությունը պահանջող պետերբուրգցի 7 պատգամավորները հրավիրվել են ոստիկանություն


Ռուսաստան - Սմոլնիի օրենսդիր մարմնի պատգամավոր Դմիտրի Պալյուգա, Սանկտ Պետերբուրգ, արխիվ
Ռուսաստան - Սմոլնիի օրենսդիր մարմնի պատգամավոր Դմիտրի Պալյուգա, Սանկտ Պետերբուրգ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը պահանջող՝ Սանկտ Պետերբուրգի 7 պատգամավորները հրավիրվել են ոստիկանություն՝ բանակը վարկաբեկելու մեղադրանքով։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Սմոլնի մունիցիպալ կազմավորման 7 օրենսդիրները հայտարարել էին, որ դիմել են Պետդումա Պուտինին պետական դավաճանության համար մեղադրանք առաջադրելու ու նրան պաշտոնանկ անելու պահանջով։

Որոշումը ստորագրած պատգամավորներից Դմիտրի Պալյուգան Թվիթերում հրապարակել ՌԴ օրենսդիր մարմնին դիմելու վերաբերյալ իրենց որոշումը։

Պատգամավորների կարծիքով՝ Ուկրաինա ներխուժելու Պուտինի որոշումը վնաս է հացնում Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, նպաստել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու Ուկրաինայի ռազմականացմանը՝ այլ երկրների օգնությամբ, հակառակ «հատուկ ռազմական գործողության» հռչակված նպատակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG